fbpx

Կայքից օգտվելու պայմանները

1.Առարկան
1.1. Օգտատեր է հանդիսանում Կայքում հաշիվ ստեղծող ցանկացած անձ (ֆիզիկական և իրավաբանական անձ, պետական և տեղական ինքնակառավարման մարմին կամ դրա պաշտոնատար անձ և այլոք):
1.2. Կայքը պարտավորվում է Օգտատերին տրամադրել մուտք դեպքի Կայքում օգտատիրոջ ունեցած հաշվին, այլ օգտատերերի կամ կայքի հաճախորդների հետ երկխոսության, կապի հաստատում, ծառայությունների մատուցման կամ այլ օրենքով չարգելված հարաբերությունների հաստատում, ինֆորմացիայի տեղադրում, որոնք պետք է համապատասխանեն հաշվից օգտվելու կանոններին` համաձայն նախապես ընտրած տարիֆի:
2. Կողմերի իրավունքները և պարտականությունները
2.1.Օգտատերը պարտավորվում է.
2.1.1. Կայքում հրապարակել իր մասին միայն հավաստի տեղեկություններ:
2.1.2. Վճարել իր ընտրած տարիֆի դիմաց:
2.1.3. Գրանցումից հետո ստեղծել իր բիզնես էջը կամ դիմել հաշվի փակման համար:
2.2. Օգտատերն իրավունք ունի.
2.2.1. Ցանկացած ժամանակ փոխել իր հաշվի տարիֆը:
2.2.2. Ցանկացած ժամանակ փակել Կայքում իր հաշիվը:
2.3. Կայքը պարտավորվում է.
2.3.1.Օգտատերին տրամադրել ընտրված փաթեթով նախատեսված ծառայությունները:
2.3.2. Տեխնիկական անսարքությունների, կայքի կամ Օգտատերի հաշվի խափանման դեպքում ձեռնարկել ողջամիտ և անհրաժեշտ միջոցառումներ տվյալ խոչընդոտները վերացնելու համար:
2.3.2.Կայքը պարտավոր է ակտիվ պահել Օգտատիրոջ բացված հաշիվը՝ նրա կողմից համապատասխան տարիֆի վճարումն իրականացնելու պայմանով:
2.4. Կայքն իրավունք ունի.
2.4.1. Ընդունել կամ մերժել հաշվի բացումը:
2.4.2. Արգելափակել Օգտատիրոջ հաշիվը՝ նրա կողմից պայմանների խախտման դեպքում:
2.4.3. Արգելափակել Օգտատիրոջ հաշիվը, եթե այն 3 ամիս ակտիվ չէ:
2.4.4. Ուղարկել Օգտատիրոջը էլ. նամակներ:
3.Պայմանագրի գինը
3.1. Ծառայությունների մատուցման գինը կարգավորվում է կայքում առկա սակագներով /փաթեթներով/, որոնք կախված են օգտատիրոջ հաշվի ձևից և տեսակից (հաշվի փաթեթից): Կայքի ծառայությունների համար Օգտատերն պարտավորվում է վճարել օգտատիրոջ հաշվի բացման պահին, ինչպես նաև հաշվի բացման և օգտագործման պայմաններին համապատասխան, հաշվի օգտագործմանը զուգընթաց ամենամսյա պարբերությամբ, հակառակ դեպքում ծառայությունների մատուցումը կընդհատվի մինչև կրկին անգամ հերթական վճարումը կատարելը:
3.2. Ծառայությունների մատուցման ընդհատման արդյունքում կկասեցվի օգտատիրոջ հաշվի գործունեությունը ու հասանելիությունը այլ անձանց, կայքի հաճախորդներին ու այլ օգտատերերին, իսկ Օգտատերն հնարավորություն կունենա մուտք գործել հաշիվ կամ այն ապաակտիվացնելու, կամ հերթական վճարումները կատարելու և ծառայությունների մատուցումը վերսկսելու նպատակով:
4.Կողմերի պատասխանատվությունը
Կայքում հաշիվ բացելու պահից Օգտատերը համաձայնվում է Կայքի համար գործող ընդհանուր պայմաններին /terms of use/, որը հրապարակային առկա է կայքում, պարտավորվում ենթարկվել դրանց, հակառակ դեպքում Կայքի սեփականատերը իրավասու է ցանկացած պահի փակել Օգտատիրոջ հաշիվը:
5.Տվյալների գաղտնիություն
Կայքը պարտավորվում է գաղտնի պահել Օգտատիրոջ կողմից իր հաշիվը բացելու ընթացքում Կայքին տվյած տեղեկությունները և չփոխանցել դրանք երրորդ անձանց՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
6. Էջի ստուգում
Էջում լրացված տվյալների հաստատումը կատարվում է համապատասխան փաստաթղթերի ներկայացման միջոցով: Փաստաթղթերի ցանկը Կայքը ներկայացնում է համապատասխան հաշիվ բացելիս:
7. Փոխհատուցում և Պատասխանատվություն
7.1. Կայքը պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջ կողմից էջի տվյալների անճշտության համար:
7.2. Օգտատերը որևէ անձի հեղինակային իրավունքի խախտման, անթույլատրելի օգտագործման համար պատասխանատվություն է կրում անձամբ::
7.3. Օգտատերը կրում է պատասխանատվություն իր տվյալների կեղծման, այլ օգտատերերի անվանման, լոգոյի, տվյալների տակ հանդես գալու համար:
7.4. Օգտատերը անձամբ է կրում պատասխանատվություն այլ օգտատերերի նյութերն իր էջում օգտագործելու համար:
7.5. Կայքը չի կրում պատասխանատվություն Օգտատիրոջ և Հաճախորդի միջև կնքվող գործարքների փոխանակման և բովանդակության համար:
7.6. Կայքը չի կատարում որևէ միջնորդի դեր Օգտատիրոջ և Հաճախորդի միջև որևէ պայմանագրի կնքման ժամանակ:
7.7. Արգելվում է այլ հարթակներում օգտագործել Կայքի անվանումը և լոգոն: Դա կարելի է անել միայն Կայքի գրավոր համաձայնությունը ստանալուց հետո:
7.8. Կայքը չի փոխհատուցում Օգտատիրոջ կողմից ընտրված տարիֆի ժամկետից շուտ կասեցման կամ Օգտատիրոջ անօրինական գործողությունների հետևանքով հաշվի փակման դեպքերում:
7.9. Կայքում առկա որևէ անօրինական նյութի հեռացման համար և առկա ցանկացած բողոքի դեպքում դիմել «Կոնտակտ» բաժնի միջոցով՝ ներկայացնելով բողոքի հիմանավորման համար անհրաժեշտ փաստաթուղթ և անձը հաստատող որևէ թուղթ:
8. Կայքից օգտվելու հնարավորության տարբերակները
8.1. Կայքում առկա են հետևյալ փաթեթները
8.2. Գրանցման 4 փաթեթներ
8.3. Գովազդային 4 փաթեթներ
9. Գրանցման 3 փաթեթ
Starter փաթեթ:
1) Մեկ անվճար բիզնես էջի ստեղծում՝ ցանկացած բաժնում:
2) 365 օրյա ժամկետ:
4) Առանց ստուգված էջի նշանի:
Starter փաթեթը օգտագործվում է ցանկացած նոր բիզնես էջի ստեղծման / գրանցման ժամանակ:
Premium փաթեթ 90 օր, որի արժեքը կազմում է 3000 դրամ: Ժամկետը լրանալուց հետո բիզնես էջը կգործի START փաթեթի պայմաններին համապատասխան:
1) 3 բիզնես էջի ստեղծում
2) 3 տարբեր բաժիններ
3) 90 օրյա ժամկետ
4) Ստուգված էջի նշանի հնարավորություն * :
5) Անվճար փաթեթի անցումի հնարավորություն:
Business փաթեթ 30 օր, որի արժեքը կազմում է 3000 դրամ : Ժամկետը լրանալուց հետո բիզնես էջը կգործի START փաթեթի պայմաններին համապատասխան :
1) Հասանելի է 2 բիզնես էջի ստեղծում՝ տարբեր բաժիններում:
2) 2 Բիզնես էջի ցուցադրում կայքի գլխավոր էջում:
3) Այս փաթեթում գրանցվողները կլինեն կայքի որոնման համակարգում առաջին ցուցակում՝ բիզնես էջի առաջխաղացման փաթեթներից օգտվողներից հետո :
4) Ստուգված էջի նշանի հնարավորություն *
5) 2 տարբեր բաժիններ
6) 30 օրյա ժամկետ
7) Անվճար փաթեթի անցումի հնարավորություն
Business փաթեթ 90 օր, որի արժեքը կազմում է 7000 դրամ : Ժամկետը լրանալուց հետո բիզնես էջը կգործի START փաթեթի պայմաններին համապատասխան :
1) Հասանելի է 2 բիզնես էջի ստեղծում՝ տարբեր բաժիններում:
2) 2 Բիզնես էջի ցուցադրում կայքի գլխավոր էջում:
3) Այս փաթեթում գրանցվողները կլինեն կայքի որոնման համակարգում առաջին ցուցակում՝ բիզնես էջի առաջխաղացման փաթեթներից օգտվողներից հետո :
4) Ստուգված էջի նշանի հնարավորություն *
5) 2 տարբեր բաժիններ
5) 90 օրյա ժամկետ
6) Անվճար փաթեթի անցումի հնարավորություն
8. Առաջխաղացման 4 փաթեթներ
1) Promo 30 օր – 3000 դրամ
Բիզնես էջի 30 օրյա առաջխաղացում կայքի որոնման համակարգում: Էջը կհայտնվի կայքի արդյունքների առաջին տեղում ( Էջի ցուցադրում կայքի գլխավոր էջում ), որից հետո վերադարձ գործող փաթեթի պայմաններին՝ մինչև սահմանված ժամկետի ավարտը:
2) Promo 60 օր – 5000 դրամ:
Բիզնես էջի 60 օրյա առաջխաղացում կայքի որոնման համակարգում: Էջը կհայտնվի կայքի արդյունքների առաջին տեղում ( Էջի ցուցադրում կայքի գլխավոր էջում ), որից հետո վերադարձ գործող փաթեթի պայմաններին՝ մինչև սահմանված ժամկետի ավարտը:
3) Rocket 15 օր – 5000 դրամ:
Բիզնես էջի 15 օրյա առաջխաղացում կայքի որոնման համակարգում՝ 1-ին արդյունքներում և կայքի գլխավոր էջում ցուցադրելու համար: Էջը կցուցադրվի բոլոր գործող փաթեթներից առաջ, որից հետո վերադարձ գործող փաթեթի պայմաններին՝ մինչև սահմանված ժամկետի ավարտը:
4) Rocket 15 օր – 9000 դրամ:
Բիզնես էջի 15 օրյա առաջխաղացում կայքի որոնման համակարգում՝ 1-ին արդյունքներում և կայքի գլխավոր էջում ցուցադրելու համար: Էջը կցուցադրվի բոլոր գործող փաթեթներից առաջ, որից հետո վերադարձ գործող փաթեթի պայմաններին՝ մինչև սահմանված ժամկետի ավարտը:
Սույն փաստաթուղթը համարվում է պայմանագիր Կայքի և Օգտատիրոջ միջև և, Կայքում անձնական էջ բացելով, Օգտատերը հավաստում է, որ ծանոթացել է վերոնշյալ կետերին և համաձայն է դրանց հետ:
Արտոնությունների տրամադրում
Կայքում վճարովի փաթեթները կարող են տրամադրվել անվճար, եթե Օգտատերը աջակցում է կայքի գովազդման / առաջխաղացման համար (սոցիալական ցանցերում կամ ինտերնետ կայքերում գովազդելու համար):
fr_FRFrançais