Նախկին աշակերտի կարծիք.
"Սևակը հատուկ շատ լավ նյութեր էր գտնում, որ գիտական բառապաշարս բարելավեմ։ Մեր դասերը շատ անմիջական միջավայրում էին անցնում՝ առանց որևէ լարվածության։ Հիշում եմ՝ նույնիսկ գնալիք համալսարանիս վիդեոն էինք նայում, որտեղ ուսանողները նկարագրում էին համալսարանական կյանքը։
"Սևակը՝ որպես դասախոս, երբեք չի ճնշել ինձ, ինչ-որ դեբիլ վարժություններ չի տվել՝ որպես տնային։ Էդ ամիսները ահագին օգնեցին, որովհետև էն լաբորատորիան, որտեղ անում էի փորձերս Գերմանիայում, շատ բազմազգ էր, ու շփվում էինք բացառապես անգլերեն":
Աստղիկ Թուրաբյան, գիտաշխատող, երաժիշտ, ներկայումս ուսանում է Գերմանիայում
Դասերի կառուցվածքը. Մասնավոր դասերը կառուցվում են ՔՈ նպատակների, երազանքների և կրթական ռիթմի շուրջ: Առաջին անվճար հանդիպման ընթացքում միասին իրականացնում ենք կարիքների գնահատում: Այսինքն ընկերական միջագայրում շփվում ենք, խաղերով, հարցուպատասխանով հասկանում, թե ինչու ես դու ցանկանում բարելավել քո անգլերենը, ինչ մասնագիտություն, զբաղմունք կենսակերպ ես ուզում գիտակցաբար նախագծել քո կյանքում: Թեստ(եր)ով հասկանում ենք անգլերենի քո ներկա մակարդակը և կազմում քե անհատական կրթական պլանը։
Ամեն դասը տևում է ամենաքիչը 40 րոպե, ամենաշատը` 50։ Դասի տևողությունը կախված է լինում նաև սովորողի կրթական ռիթմից, տվյալ օրվա նրա պատրաստվածությունից։ Դու վճարում ես ոչ թե րոպեների, այլ կրթական հաճելի (չձանձրացնող) գործընթացի և, ամենակարևորը, արդյունքի համար։ Բացի բուն դասերը, ուսուցիչը շաբաթվա տարբեր օրերին քեզ տալիս է պարզ մինի հանձնարարություններ, որոնց շնորհիվ անգլերենը դառնում է քո սովորական կյանքի մասը։
Ուսուցչի մասին. Սևակի նախկին աշակերտները ներառում են միջազգային համալսարաններում սովորող ուսանողներ, պետական և մասնավոր սեկտորի աշխատողներ (բժիշկ, մամլո խոսնակ, հասարակական կազմակերպության նախագահ և այլն), ինչպես նաև երեխաներ (ներառյալ 3 - 15 տ. 114 չինացի սովորողներ Պեկինում):
Սևակն ունի հետևյալ միջազգային վկայականները.
Սևակն աշխատել է Չինաստանում և Ֆրանսիայում, մասնակցել տարբեր ծրագրերի ԱՄՆ-ում, Իսրայելում, Նիդերլանդներում, Էստոնիայում, Թուրքիայում և Վրաստանում։
Կուրսի վերջում (12 կամ ավել դաս անցնելու դեպքում) տրվում է վկայական ՀՀ-ում 2018-ին պաշտոնապես գրանցված "Չիտ" Շրջակա Միջավայրի և Մտավոր Ներուժի Զարգացման Հասարակական կազմակերպության կնիքով (ձեր ուսուցիչը կազմակերպության համահիմնադիրն է)։
"Եթե ոչ ես, ապա ո°վ։ Եթե ոչ հիմա, ապա ե°րբ": Կապվիր ինձ հետ, եթե պատրաստ ես լրջորեն ու հաճույքով աշխատել սեփական անձնային աճի և առաջընթացի վրա։ Կորցնելու ոչինչ չունես, իսկ ձեռք բերելու շատ բան ունես։
Նկարներում ես եմ։
Add a review