Ստեղծեք ձեր բիզնես էջը, տեղադրեք ձեր լոգոն, պորտֆոլիոն, կոնտակտային տվյալները և այլն:
Գրանցման համար անհրաժեշտ է ընտրել բաժինը և գրանցվել ձեր էլ. հասցեով (լոգինը և գաղտնաբառը կուղարկվի ձեր էլ. հասցեին: Ստուգեք նաև SPAM բաժինը), որից հետո կարող եք տեսնել ձեր բիզնես էջի արտաքին տեսքը՝ նախքան հրապարակելը: Ձեր էջում կարող եք կատարել փոփոխություններ ցանկացած ժամանակ:
Յուրաքանչյուր Օգտատեր կարող է ստեղծել մեկ անվճար բիզնես էջ:
Կարող եք նաև օգտվել վճարովի փաթեթներից և ստեղծել մի քանի բիզնես էջեր: Օրինակ, երբ զբաղվում եք օտար լեզուների թարգմանությամբ և դասավանդմամբ, ապա կարող եք ստեղծել 2 բիզնես էջ՝ թարգմանություն և դասընթացներ բաժիններում:
Բիզնես էջի ժամկետը 365 օր է, որի ժամկետը լրանալուց հետո, այն կարող եք անվճար վերահաստատել:
Կարող եք հրապարակել ձեր պորտֆոլիոն, լոգոն, ընտրել էջի նկարը, տեղադրել հղումները դեպի սոցիլական ցանցեր, ձեր վեբ կայքը և այլ կոնտակատային տվյալներ: Կարևոր է նաև նշել ձեր կարգավիճակը ( freelance, ԱՁ, ՓԲԸ, ԲԲԸ կամ ՍՊԸ ), մասնագիտությունը, հմտությունները, գրել ձեր աշխատանքային փորձի, հմտությունների, առավելությունների մասին և այլն :
Թույլատրվում է ներբեռնել .pdf .jpg .png ֆորմատներով ֆայլեր: Օրինակ ձեր պորտֆոլիոյի համար կարող եք ներբեռնել .png կամ .jpg ֆորմատով ֆայլերը, իսկ CV-ի համար՝ .pdf ֆորմատով: Յուրաքանչյուր ֆայլի առավելագույն ներբեռնման թույլատրելի սահմանը 6 մեգաբայթ է:
Ցանկած նոր ստեղծված էջ անցնում է ստուգում: Սովորաբար էջի ստուգման համար անհրաժեշտ 20-ից 30 րոպե: Հաստատումից հետ կստանանք էլ. նամակ ձեր բիզնես էջի հրապարակման մասին:
ARM Digital թվային հարթակը անվճար գովազդում է բիզնես էջերը հետևյալ երկրներում՝ Հայաստան, ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, Նիդերլանդներ, Միացյալ Թագավորություն, Իսպանիա, Պորտուգալիա, Իտալիա, Լեհաստան, Բելառուս, Ուկրաինա, Ռուսաստան և Վրաստան:
Ստուգված էջի նշանը ստանալու համար անհրաժեշտ է մեզ ուղարկել որևէ փաստաթուղթ, որը կհաստատի ձեր էջում լրացված տվյալները: Այն կարող եք ուղարկել էջի ստուգում բաժնում:
Էլ. նամակները կարող եք ստանալ կայքում ձեր հաշվին միացված էլ. հասցեին:
Կայքի առաջխաղացման համար անհրաժեշտ է որոշակի ֆինանսավորում՝ ըստ ցանկության կամ աջակցություն կայքի գովազդի համար (կայքի url-ի և նկարագրության տեղադրում սոցիալական էջերում, բլոգերում, լրատվական կայքերում և այլուր) : Կայքը հնարավորություն է տալիս մասնագետներին և գործատուներին գտնել միմյանց մեկ թվային հարթակում: