Բիզնես էջի ստեղծում և առաջխաղացում

ARM Digital թվային հարթակը տրամադրում է անվճար բիզնես էջի ստեղծում և առաջխաղացում՝ Հայաստանում և արտերկրում գործընկերներ գտնելու համար:

Արդյունավետ բիզնես էջի ստեղծում

Բիզնես էջը ձեր գործունեության պատկերն է, որտեղ գործատուն պետք է տեսնի ձեր առավելությունները, հմտությունները, հետաքրքրությունները, աշխատանքային փորձը և այլ:

Բիզնես էջերում նկարագրության բացակայությունը բացասական է ազդում գործատուի կողմից ձեզ աշխատանք առաջարկելու համար, քանի որ գործատուն կարող է ուղղակի չշարունակել դիտարկել ձեր բիզնես էջը:

Բիզնես էջի ստեղծում , բիզնես էջի առաջխաղացում

Ինչպե՞ս կառուցել բիզնես էջը

Ընտրեք տարբերվող անվանում բիզնես էջի համար, ավելացրեք ձեր լոգոն (կարող եք անվճար ստեղծել Canva կայքում), ավելացրեք էջի նկարը, լրացրեք նկարագրությունը, տեղադրեք ձեր CV-ն, պորտֆոլիոն և այլն:

Բիզնես էջի ստեղծում , բիզնես էջի առաջխաղացում

Բիզնես էջի առաջխաղացում

Բարելավեք ձեր բիզնես էջի դիրքերը կայքի որոնողական համարկարգում՝ ստանալով նոր կարծիքներ և գնահատականններ ձեր բիզնես էջում: Կարող եք նաև օգտագործել առաջխաղացման փաթեթներ, որոնք շուտով հասանելի կլինեն կայքում:

Ցանակցած բիզնես էջ կարելի է տարածել այլ վեբ կայքերում օգտագործելով հղումը դեպի տվյալ էջ: Կարող եք նաև կիսվել տվյալ էջով սոց. ցանցերում, որը կարող եք անել անմիջապես բիզնես էջում:

Ինչպե՞ս գտնել իմ բիզնես էջը Google որոնողական համակարգում

Ձեր բիզնես էջը կարող է նաև հայտնվել Google որոնողական համակարգում, եթե այն ճիշտ կառուցեք և ունենա շատ դիտումներ: Ընտրեք էջի հայերեն անվանում և լրացրեք նկարագրությունը՝ առնվազն 6 տող: Ձեր բիզնես էջի անվանումը կդառնա Google որոնողական համակարգում փնտրելու բանալի բառը: Ճիշտ ընտրեք էջի անվանումը, քանի որ հետագայում անվանումի փոփոխությունը բացասական կազդի Google - ում էջի առաջխաղացմանը :

Բոլոր լատինատառ անվանումները ունեն բարձր մրցակցություն:

Նոր թիմի ձևավորում

Գտեք նոր գործընկերներ, ստեղծեք ձեր թիմը:

hyՀայերեն